Հայաստանի արտգործնախարարությունը հերքել է հայաստանյան մամուլում տարածված տեղեկությունները, թե արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը միաժամանակ մնացել է որպես Իսրայելում ՀՀ դեսպան:
«Դա պարզունակ անհեթեթությունների շարքից է: Էդվարդ Նալբանդյանի ԱԳ նախարար նշանակվելուց անմիջապես հետո, համապատասխան նամակներ են ուղարկվել Իսրայել, Վատիկան եւ Անդորրա, որտեղ համատեղության կարգով որպես դեսպան հավատարմագրված էր Է.Նալբանդյանը, առ այն, որ նախարար նշանակվելու կապակցությամբ նա թողնում է այդ երկրներում դեսպանի պաշտոնը»,- նշել է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:
Նա նաեւ հերքել է, թե նման տեղեկություն կարող էր տարածել Հայաստանի ԱԳՆ-ի աղբյուրը: «Չեմ կարծում, թե այդ տեղեկատվության աղբյուրը ԱԳՆ-ից է, քանի որ նման անգրագիտություն նախարարության աշխատակիցը չէր կարող ասել»,- նշել է նա:




























