«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Հարություն Բաբայանը բարձրաձայնել է տնտեսվարողների կողմից բարձրաձայնված խնդրին:

Երկար ժամանակ քննարկումներից, վերլուծություններից հետո տնտեսվարողներ-իրավապահ մարմնի ներկայացուցիչներ հանդիպման ընթացքում ձեռք բերվեց պայմանավորվածություն, որ իրավապահները պետք ուժեղացված հսկողություն իրականացնեին առեւտրի կենտրոններում՝ ապահովելով առեւտրի կենտրոնների բնականոն գործունեությունը։

Ավելին, մարտի 3-ին ինձ ուղղված պատասխան գրությամբ ՀՀ ոստիկանության պետի տեղակալը ինձ տեղեկացրել է, որ «հանցագործությունները բացառելու նպատակով մարդաշատ ժամերին իրականացվում է ուժեղացված ծառայություն՝ համագործակցելով տեղի անվտանգության աշխատակիցների հետ»։

Սակայն մի քանի օր առաջ հեռախոսազանգով, իսկ երեկ արդեն գրավոր կերպով «Դալմա Գարդեն մոլի» ղեկավարության կողմից ստանում եմ մի գրություն, որը հակառակն է փաստում՝ տնտեսվարողները դեռեւս անպաշտպան են, հանցագործները գնալով կատարելագործվում են, որոնց համար շահավետ գործիք է դարձել բժշկական դիմակները։

Կից ներկայացնում եմ ՀՀ ոստիկանության պետի եւ «Դալմա Գարդեն Մոլ»-ի՝ ինձ ուղղված գրությունները։

Կոչ եմ անում ՀՀ ոստիկանությանը դադարեցնել հանցավոր անգործությունը եւ օպերատիվ գործունեություն իրականացնել՝ տնտեսվարողներին րոպե առաջ պաշտպանելու համար։

Կից ուղարկում ենք գրառման հղումը և լուսանկարներ: