Ինձ վստահություն չի ներշնչում կորոնավիրուսի ռիսկերի պաշտոնական գնահատումները։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը։

Նա, մասնավորապես, գրել է.

«Կորոնավիրուսի մասին

Ինձ վստահություն չի ներշնչում կորոնավիրուսի ռիսկերի պաշտոնական գնահատումները։

Մարդիկ (կառույցները)¸ ովքեր ամենօրյա ռեժիմով գործ ունեն միջազգային համագործակցությունների կամ զբոսաշրջության հետ՝ ավելի զգայուն ու ճշգրիտ կարող են գնահատել այդ ռիսկերը։

Ես ամեն օր առնչություն ունեմ այս 2 ուղղություններով էլ։ Ու փաստում եմ¸ որ ամեն օր ֆորսմաժորների ենք բախվում մեր դրսի գործընկերների կամ կառույցների հետ կորոնավիրուսի ռիսկերի հետ կապված՝ իրենց լոգիստիկ ու ֆինանսական հետեւանքներով։

Հայաստանում այս «ստերիլ վիճակը» շատ անհավանական է թվում»։