Ռուսաստանի նախագահի գործերի կառավարչությունը ծրագրում է աճուրդի անել կահույքի մի մասը` Մոսկվայի Կրեմլի 14-րդ մասնաշենքում վերանորոգման աշխատանքների կապակցությամբ, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է գերատեսչություն մամուլի քարտուղար Վիկտոր Խրեկովը:
Նա նշել է, որ կահույքը լավ վիճակում է:
Խրեկովը հայտնել է, որ կահույքի վաճառքից ստացված գումարը փոխանցվելու է պետբյուջե: 14-րդ մասնաշենքի վերանորոգումը տեւելու է 1,5-2 տարի: Այդ մասնաշենքում է գտնվում նախագահի աշխատակազմի հիմնական մասը, նաեւ պահպանության դաշնային ծառայությունը:




























