Ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության եւ Մաշտոցի բաժնի ՔՀԲ ծառայողների համատեղ բացատրական աշխատանքի շնորհիվ մարտի 10-ին, ժամը 19.00-ին, Մաշտոցի բաժին է ներկայացել ՌԴ քաղաքացի Միսակ Լ.-ն:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա 2011 թ. դեկտեմբերի 27-ից ՌԴ ՆԳՆ Ամուրսկի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի (Սպանությունը) 2-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Միսակ Լ.-ի հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:





























