«Հայբիզնեսբանկը», մշտապես հոգ տանելով իր հաճախորդների հարմարավետության և ժամանակը խնայելու մասին, միաժամանակ, կարևորելով աշխարհի տարբեր երկրներում Կորոնավիրուսի (COVID-19) տարածվածության դեմ պայքարը և կանխարգելումը, առաջարկում է օգտվել «Հայբիզնեսբանկի» #MobileBanking ծառայությունից՝ խուսափելով մարդաշատ վայրեր այցելելուց, այդ կերպ կանխելով նշված վիրուսի՝ Հայաստանում զարգանալու և տարածվելու հնարավոր բոլոր ռիսկերը:
Հիշեցնենք, որ «Հայբիզնեսբանկի» #MobileBanking ծառայությունը հնարավորություն է ընձեռում իր հաճախորդներին օգտվել տարատեսակ բանկային ծառայություններից առանց Բանկ այցելելու, որը կխնայի ոչ միայն Ձեր առողջությունը, այլ նաև Ձեր ժամանակը:





























