Հոլիվուդյան պրոդյուսեր Հարվի Վայնշտեյնը, որին դատարանը 23 տարվա ազատազրկման է դատապարտել սեռական բնույթի հանցագործությունների համար, իր կողմից տուժած կանանց հայտարարել է, որ զղջում է իր արածների համար, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Փետրվարին ատենակալները պրոդյուսերին մեղավոր էին ճանաչել ասիստենտուհի Միրիամ Հալեյիին օրալ սեքսի հարկադրելու, ինչպես նաեւ ոճաբան Ջեսիկա Մանին բռնաբարելու մեջ։

«Նախեւառաջ, դիմում եմ բոլոր կանանց, որոնք ցուցմունքներ են տվել, ես ուզում եմ ասել, որ մեղքի մեծ զգացում ունեմ»,- ասել է Վայնշտեյնը, ով մեկ անգամ է ելույթ ունեցել ողջ դատական գործընթացում։

Պրոդյուսերը խոստովանել է, որ վերընթերցել է Միրիամի եւ Ջեսիկայի հետ նամակագրությունը եւ նրանց հետ հարաբերությունները գնահատում է որպես «լուրջ ընկերություն»։