Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն կորոնավիրուսի թեստ է հանձնել նախարարների կաբինետի մի շարք անձանց հետ հանդիպումից հետո, որոնք այժմ գտնվում են կարանտինի մեջ, հաղորդում է AP-ը:

Դուտերտեի մոտ ախտանիշներ չկան, սակայն նա ցանկանում է համոզվել, որ առողջ է եւ կարող է շարունակել հասարակության հետ հանդիպումները:

Դուտերտեի թեստի արդյունքները հայտնի կդառնան 48 ժամ անց:

Նախարարների կաբինետի առնվազն 9 անդամ հայտարարել է, որ շփվել է կորոնավիրուսով վարակվածների հետ եւ ինքնամեկուսացվել է: Մի քանի քաղաքապետեր եւ սենատորներ եւս գտնվում են կարանտինի մեջ: