ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը կողմ է Եվրոպայից ԱՄՆ արտասահմանցիների մուտքի ժամանակավոր արգելքին: Փենսը նշել է, որ կորոնավիրուսի էպիկենտրոնը Ասիայից տեղափոխվել է Եվրոպա, հաղորդում է Reuters-ը:

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ում սպասում են սպասվում են վարակման թվի աճ, եւ մուտքի արգելքը ԱՄՆ վարչակազմի ռազմավարության միայն մի մասն է:

Փենսը նաեւ հայտնել է, որ պաշտոնական անձինք ձգտում են կորոնավիրուսի թեստավորումն ընդլայնել ԱՄՆ բոլոր 50 նահանգներում:

Ամենից շատ տուժել են Նյու Յորք եւ Վաշինգտոն նահանգները: