Սաուդյան Արաբիան ակտիվացրել է հիմնական շուկաներից Urals ապրանքանիշի ռուսական նավթի դուրս մղման ջանքերը՝ դրա փոխարեն առաջարկելով իր էժանագին նավթը, հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով յոթ աղբյուրների։

Շուկայի աղբյուրները հայտնել են, որ Saudi Aramco-ն փորձում է Urals նավթը փոխարինել աշխարհով մեկ՝ Եվրոպայից մինչեւ Հնդկաստան, նավթամշակման ձեռնարկություններով։

Saudi Aramco-ն բանակցություններ է վարում եվրոպական նավթավերամշակման ընկերությունների հետ, որոնց թվում են Urals-ի խոշոր գնորդները, օրինակ՝ ֆիննական Neste Oil-ը, շվեդական Preem-ը, ֆրանսիական Total-ը, BP-ը, ադրբեջանական SOCAR-ը, իտալական Eni-ն։ Այս մարտավարությունն արդեն իր պտուղներն է տալիս՝ նավթավերամշակող ընկերություները սաուդյան նավթի լրացուցիչ ծավալներ են պատվիրում, հավելել են աղբյուրները։

«Նրանք (սաուդցիները) թակում են բոլոր դռները՝ առաջարկելով շատ եւ էժան»,- ասել է Reuters-ին աղբյուրներից մեկը։