ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին չի մտահոգում անցած շաբաթ Բրազիլիայի նախագահ Հեյր Բոլսոնարոյի հետ ընթրիքից հետո կորոնավիրուսի հնարավոր ազդեցությունը: Բոլսոնարոյի մամուլի քարտուղարը վարակվել էր կորոնավիրուսով, հաղորդում է Reuters-ը:
Երկու երկրների նախագահները հանդիպել են անցած շաբաթ: Ավելի ուշ Բրազիլիայի նախագահի մամուլի քարտուղար Ֆաբիո Վայնգարտենը, որը եւս Մար-ա-Լագոյում հանդիպել էր Թրամփի հետ, կորոնավիրուսի թեստ է հանձնել, որը դրական է եղել:
«Այսպես ասեմ՝ դա ինձ չի վերաբերում»,- ասել է Թրամփը Օվալաձեւ կաբինետում Իռլանդիայի վարչապետ Լեո Վարադկարի հետ հանդիպման ժամանակ:
Թրամփը նաեւ ասել է, որ ինքն ու Վարադկարը որոշել են չսեղմել միմյանց ձեռքը: «Դա շատ տարօրինակ զգացում է»,- նշել է Թրամփը:





























