Հասարակության մեջ մեծացող պառակտման պատասխանատվությունը Հայաստանի այժմյան իշխանություններն են կրում։ Այս մասին մարտի 12-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը։

Նրա խոսքերով՝ Հայաստանում իշխում է ատելության մթնոլորտ, ինչին նպաստում է «ֆեյքերի» կամ սոցցանցերի իրական օգտատերերի գործունեությունը, որոնք գիշեր-ցերեկ վիրավորում են հանրային անձանց եւ ոչ միայն նրանց։ «Ակնհայտ է, որ նրանք ինչ-որ մեկի կողմից ուղղորդվում են՝ հանդիսանալով հանցագործությունների պոտենցիալ աղբյուր եւ պտուտակ՝ երկրում քաղաքական այլակարծությունը «խեղդելու» տեխնոլոգիաներում»,- նշեց նա։

Անդրադառնալով օրենքի առաջարկվող նախագծին, որով Հայաստանի ԶԼՄ-ներին կարող են պարտավորեցնել 12 ժամվա ընթացքում հեռացնել վիրավորական մեկնաբանությունները, Գեւորգ Պետրոսյանը պարզաբանեց, որ այն հենց ուղղված է նրան, որպեսզի «առանց աշխատանքի թողնեն «ֆեյքերի» այդ բանակին»։ «Սա անձի խնդիր չէ, եւ կարեւոր չէ, թե ում հասցեին են ուղղված վիրավորանքները»,- ամփոփեց պատգամավորը։