Հայաստանում, նույնիսկ չնայած վիրուսին, մեծ գարնանային մաքրության ժամանակն է։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոտը։

«Հայաստանում, վիրուսով կամ առանց դրա, եկել է մեծ գարնանային մաքրության ժամանակը»,- գրել է նա՝ տեղադրելով լուսանկար, որն արել է Աշտարակում։ Լուսանկարում մանկական խաղալիքները փռված են լվացքի պարանին։