Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կոչ է արել կորոնավիրուսի աճող ճգնաժամին դիմակայելու համար արտակարգ կառավարություն ձեւավորել իր գլխավոր մրցակցի հետ։

Այս առաջարկությունը անցյալ տարի քաղաքական համակարգը կաթվածահար արած փակուղուց դուրս գալու պոտենցիալ ելք է ստեղծում։

«Դա կլինի արտակարգ կառավարություն՝ սահմանափակ ժամկետով։ Միասին մենք կպայքարենք քաղաքացիների կյանքի փրկության համար»,- ասել է նա՝ հավելելով, որ վիրուսը «տարբերություն չի դնում» հրեաների եւ ոչ հրեաների կամ ձախ եւ աջ քաղաքական գործիչների միջեւ։

Իսրայելը կորոնավիրուսի տարածումը դանդաղեցնելու համար մի շարք խիստ սահմանափակումներ է մտցրել՝ կարանտինի մեջ պահելով տասնյակ հազարավոր մարդկանց եւ արգելելով երկիր համարյա բոլոր զբոսաշրջիկների մուտքը։