Հիվանդ ճապոնացին միտումնավոր կորոնավիրուս է տարածել, նա Աիթի պրեֆեկտուրայում փաբ է այցելել, ինչից հետո փաբի աշխատակիցներից մեկի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Kiodo գործակալությանը:
Բացի այդ, կորոնավիրուս է հայտնաբերվել նրա ընտանիքի անդամների մոտ: Մարտի 4-ին, ենթադրաբար, տղամարդը հայտնել է իր ծնողներին, որ մտադիր է «տարածել վիրուսը» եւ դուրս է եկել տնից՝ չնայած կարանտինին:
Առաջին հերթին նա բար է այցելել, որտեղ անցկացրել է մոտ 15 րոպե: Դրանց հետո գնացել է ֆիլիպինական բար, որտեղ մոտ 40 րոպե է անցկացրել: Փաբում նա կարաոկե է երգել, ինչպես նաեւ գրկախառնվել աշխատակցուհիներից մեկի հետ:
Տղամարդը դրանից հետո հայտնել է, որ վարակվել է կորոնավիրուսով, ինչից հետո հաստատության ղեկավարությունը ոստիկանների եւ բժիշկների է կանչել:
4 օր անց փաբի աշխատակցու ջերմությունը բարձրացել է, կորոնավիրուսի թեստը դրական արդյունք է տվել: Թե ինչ պատիժ է սպառնում տղամարդուն, հայտնի չէ:





























