Երեւանում, մարտի 13-ին, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թաղապետարանի հարեւանությամբ տեղի է ունեցել ավտովթար. առկա է վթարի տեսանյութը:
Նշենք, որ նախօրեին ժամը 18-ի սահմաններում Սեբաստիա փողոցում բախվել էին Mercedes E350 մակնիշի 36 NT 601 համարանիշի եւ Opel մակնիշի 35 VD 285 համարանիշի ավտոմեքենաները, ինչի հետեւանքով Opel-ը կողաշրջվել էր, իսկ 7 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Աստղիկ» բժշկական կենտրոն։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, պարզվել է, որ Opel-ը վարել է Արմավիրի մարզի բնակիչ՝ 33-ամյա Տիգրան Ա-ն, իսկ Mercedes-ը վարել է Երեւանի բնակիչ՝ 32-ամյա Ֆելիքս Ա-ն։
Վթարի հետեւանքով հիվանդանոց են տեղափոխվել վարորդներից Տիգրան Ա-ն. նրա ուղեւորներ՝ Երեւանի բնակիչ, 36-ամյա Արուսյակ Մ-ն, Արմավիրի մարզի բնակիչ՝ 31-ամյա Անդրանիկ Հ-ն եւ Ֆելիքս Ա-ի ուղեւորներ՝ Երեւանի բնակիչներ, 51-ամյա Կարինե Ա-ն, 58-ամյա Սուսաննա Ա-ն, 73-ամյա Գյուլիզար Ա-ն, 63-ամյա Ռուզաննա Գ-ն։
.jpg)
.jpg)




























