Ինդոնեզիայի տրանսպորտի նախարար Բուդի Կարյա Սումադին կորոնավիրուսով է վարակվել, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում կատարելով տեղի detik պորտալին։
«Տրանսպորտի նախարար Բուդի Կարյա Սումադիի կորոնավիրուսի թեսթի արդյունքները դրական են եղել, նրան ժամանակավորապես կփոխարինի ծովային գործերի եւ ներդրումների համակարգման նախարար Լուխուտ Բինսար Պանջայտանը»,- Twitter-ում գրել է պորտալը։
Վերջին տվյալներով՝ COVID-19-ով վարակման հաստատված դեպքերը Ինդոնեզիայում հասել են 69-ի, չորս մարդ մահացել է։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին հայտարարել է COVID-19 նոր կորոնավիրուսի պանդեմիայի մասին։ Աշխարհում արդեն վարակվել է 137 000 մարդ՝ 120 երկրներում։ Նրանց մեծ մասն առողջացել է, 5000 մարդ մահացել է։





























