Երեկ վերաքննիչ դատարանի բակում հավաքվել էին մեծ թվով ոստիկանության քննիչներ, ովքեր վստահություն էին հայտնում, որ իրենց գործընկեր, ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատուկ կարեւոր գործերով վարչության ՀԿԳ ավագ քննիչ, մայոր Վահան Խանզադյանն անհիմն է կալանավորվել, եւ այդ ամենի դիրիժորը գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն է, գրում է «Առավոտ» օրաթերթը:

«Նրանք ակնարկում էին, որ եթե դատարանը շարունակի պարել ոստիկանության նվագի տակ, ապա իրենք վայր կդնեն իրենց ծառայողական վկայականները եւ դուրս կգան համակարգից: Քննիչներին վրդովվեցրել էր նաեւ ոստիկանապետի հայտարարությունն այն մասին, թե ոստիկանների շրջանում ոչ մի բունտ կամ դժգոհություն չկա: Դժգոհ ոստիկանները հեգնում էին. «Կարող ա ոստիկանապետին սխալ տեղեկություններ են տվել, ինչպես ժամանակին տվել էին Վահան Խալաֆյանի եւ Մարիամ Սուխուդյանի դեպքերում»»:

Հիշեցնենք, որ Վահան Խանզադյանը մեղադրվում է  2009-ին Գավառում երեք հոգու դեմ մահափորձ կատարելու փաստի առիթով հարուցված քրեական գործի ընթացքը սխալ տանելու, հանցագործներին չբացահայտելու, քրեական գործը կասեցնելու մեջ:

Լուսանկարը ՝ Գագիկ Շամշյանի