Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ կորոնավիրուսի տարածումը «շատ լուրջ խնդիր» կդառնա բրիտանական բիզնեսի համար, եւ կառավարությունը հնարավոր ամեն ինչ կանի, որպեսզի խուսափի դրամական միջոցների դեֆիցիտից եւ օգնի բիզնեսին վերականգնվել։

«Մենք պատրաստվում ենք համոզվել, որ անում ենք մեզնից կախված ամեն ինչ, որպեսզի նրանց անհրաժեշտ լիկվիդացում տանք, համոզվենք, որ նրանք ժամանակ ունեն, որպեսզի վճարեն հարկերը, սակայն նաեւ համոզվենք, որ մեր ամբողջ ֆիսկալային քաղաքականությունը բիզնեսին վերականգնվելու տարածք է տալիս»,- մամուլի ասուլիսում ասել է նա։

Բորիս Ջոնսոնի խոսքերով՝ Մեծ Բրիտանիայի բոլոր բնակիչները պետք է խուսափեն փաբերից, ակումբներից եւ թատրոններից, դադարեցնեն ցանկացած անհարկի շփումները եւ ուղեւորությունները ու աշխատեն տնից՝ դրա հնարավորության դեպքում։

Վարչապետը նշել է Մեծ Բրիտանիայի ողջ տարածքում կորոնավիրուսի «արագ տարածման» դեմ «վճռական գործողությունների» անհրաժեշտության մասին, քանի որ բնակչության համար սոցիալական դիստանցիայի ուժեղացված միջոցներ են մտցվում։

Այդ միջոցառումների շրջանակում, ով ապրում է մեկի հետ, որն անընդհատ հազում է կամ տենդ ունի, պետք է նաեւ 14 օրով ինքնամեկուսանալ։ Բոլոր մարդկանց պետք է խուսափել հավաքներից եւ մարդաշատ վայրերից, այն դեպքում, երբ խոցելի մարդիկ, այդ թվում տարեցները, պետք է ավելի վճռական միջոցներ ձեռնարկեն։

«Առանց վճռական գործողությունների դեպքերը կարող են կրկնապատկվել յուրաքանչյուր հինգ կամ վեց օրը մեկ»,- ասել է նա։