Շատերը «նորություն» են ուզում գտնել Հայաստանի եւ Ղարաբաղի հարաբերություններում, դա հատկապես նկատելի է Երեւանում, որտեղ «հարմար» իշխանություններ են ուզում տեսնել Ստեփանակերտում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Էդուարդ Սարիբեկյանը:
«Կարծում եմ, որ սա կեղծ օրակարգ է, քանի որ Ղարաբաղում առկա խնդիրները նաեւ Հայաստանին են վերաբերում՝ հաշվի առնելով անվտանգության ապահովման հարցը»,- նշեց նա:
Ըստ նրա, Հայաստանի եւ Ղարաբաղի միջեւ խնդիրների առանձնացումն արհեստական, քաղաքական իրադրությունից ծնված թեզ է, որի տակ ինչ-որ հիմք են ցանկանում դնել: «Կարիք չկա առանձնացնել փոխգործակցության տարրերը, ինչպես նաեւ խնդիրները Հայաստանի եւ Ղարաբաղի միջեւ եւ դա անվանել «հակասություն», «առճակատում» եւ այլն: Շատերը հենց այդպես էլ կուզեին, ինչը նրանց թույլ կտար որոշակի դիվիդենտներ շահել դրա հաշվին»,- հավելել է փորձագետը:




























