ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը հայտարարել է, որ Թրամփի վարչակազմը ուզում է ամերիկացիներին արտակարգ միջոցներ տրամադրել կորոնավիրուսի հետ կապված ճգնաժամի պայմաններում։
«Ամերիկացիներին այժմ փող է հարկավոր»,- Սպիտակ տանը հրավիրված ճեպազրույցում ասել է Մնուչինը։ «Նախագահը հանձնարարել է ինձ անել դա»,- հավելել է նա։
Շուկաները տրիլիոն դոլարներ են կորցրել կորոնավիրուսի տարածման պատճառով, որը լուրջ հարված է հասցրել արդյունաբերության հիմնական ոլորտներին եւ ստիպել է ամբողջ աշխարհի կառավարությանը վճռական քայլեր ձեռնարկել, որպեսզի փորձի դանդաղեցնել այդ հիվանդության տարածումը։ Նահանգներում եւ քաղաքներում սոցիալական փոխգործակցության կրճատման լայն միջոցառումներ են ձեռնարկվել։
Մնուչինն ասել է, թե վարչակազմի ծրագրի գաղափարը «մինչեւ օրվա վերջը» կներկայացվի։ Նա հավելել է, որ կառավարությունը հազիվ թե միլիոնատերերին փողեր ուղարկի։




























