Բելգիան մարտի 18-ին, ժամը 11։00-ից մինչեւ ապրիլի 5-ը մեկուսացման ռեժիմ է սահմանում, ինչը կսահմանափակի մարդկանց տեղաշարժը՝ կորոնավիրուսի տարածումը զսպելու համար, հայտնել է բելգիական RTBF հեռուստաալիքը։

Բելգիացիները տնից կարող են դուրս գալ միայն սուպերմարկետներ, դեղատներ եւ բանկեր այցելելու համար կամ ծայրահեղ դեպքերում։

Մարդկանց հավաքներն արգելված են, սակայն ֆիզիկական ակտիվությունը փողոցում թույլատրվում է մարդկանց միջեւ 1,5 մ հեռավորության պահպանման դեպքում։

Ոստիկանությունը կապահովի հարկադիր մեկուսացումը։