Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 18-ի ժամը 08:35-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ եւ դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց եւ Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն:

Դժվարանցանելի են Վարդենյաց լեռնանցքը եւ Շիրակի մարզի Ամասիա գյուղի ավտոճանապարհները:

Շիրակի մարզի Աշոցք, Ամասիա գյուղերում, Լոռու մարզի Վանաձոր, Տաշիր, Ստեփանավան, Գեղարքունիքի մարզի Գավառ, Մարտունի, Ճամբարակ քաղաքներում եւ Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում տեղում է ձյուն:

Լոռու մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում (մառախուղ) եւ Շիրակի մարզի Գյումրի քաղաքումԱխուրյան, Ամասիա գյուղերում բուք է:

Սյունիքի մարզի Գորիս եւ Կապան քաղաքներում մառախուղ է: