Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մարտի 18-ին, ժամը 04:41-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար. առկա է վառելիքի արտահոսք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Բալահովիտ-Աբովյան ավտոճանապարհի 1-ին կմ-ին «Nissan Bluebird» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Գոռ Դ., ծնված 1997 թ.) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից, բախվել արգելապատնեշին եւ հայտնվել ջրատարում. վարորդը հոսպիտալացվել է Աբովյանի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը։