Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մարտի 18-ին, ժամը 02:51-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Դսեղ գյուղում այրվում է տուն:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 5-րդ փողոցի տներից մեկում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04։24-ին, մարվել՝ 05։38-ին: Տունն (մոտ 30 քմ) ամբողջությամբ այրվել է: