Մայիսի 14-ին Դյուսելդորֆում կայանալիք «Եվրատեսիլ-2011»-ի եզրափակչի բոլոր տոմսերն արդեն վաճառված է:

Համերգի կազմակերպիչներն ասում են, թե փառատոնը ռեկորդային աժիոտաժ է առաջացրել:

Այդուհանդերձ, այաժմ կան տոմսեր մայիսի 10-ին եւ 12-ին կայանալիք կիսաեզրափակիչ համերգների համար:

Մամուլի կենտրոնն արդեն լեցուն է, եւ հավատարմագրվել են ավելի քան 2500 լրագրողներ ողջ աշխարհից, հաղորդում է eurovision.org. կայքը` վկայակոչելով EUROMAG-ը:

Այս տարի մրցույթին մասնակցելու են 43 երկրներ:

Հայաստանը ներկայացնելու է երգչուհի Էմմին` «Boom-Boom» երգով: