Հիմք ընդունելով հանրապետության տարածքում ՀՀ կառավարության սահմանած արտակարգ դրության  պահանջները՝ Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանի (ՃՇՀԱՀ) ռեկտորի ժ/պ Եղիազար Վարդանյանը մարտի 17-ին հրավիրել է ռեկտորատի արտահերթ նիստ։ Ռեկտորատի նիստի որոշմամբ մարտի 24-ից համալսարանն անցնում է առցանց դասընթացների ռեժիմի։

Ուսանողներին եւ դասախոսներին հնարավորություն է տրվում կազմակերպելու ուսուցում,  դասախոսություններ փոխանցել, հարց ու պատասխան կազմակերպել առցանց եղանակով։ Այդ գործընթացը կիրականացվի տարբեր եղանակներով՝ համալսարանում գործող  moodle  համակարգով, էլեկտրոնային փոստով,  ինչպես նաեւ ֆեյսբուք սոցիալական կայքով։

Ավարտական կուրսերի համար  քննական գործընթացը նույնպես կիրականացվի առցանց եղանակով։

Համալսարանի պաշտոնական կայքում արդեն հասանելի է 《ուղիղ կապ մեզ հետ》 հաղորդակցության ռեժիմը։

Այս պահին քննարկվում է նաեւ համալսարանի կայքում  ստեղծել հարթակ, որտեղ յուրաքանչյուր ուսանողի համար իր խմբի դասախոսությունները կլինեն հասանելի։