Մարտի 16-17-ը 4-րդ զորամիավորումում անցկացվել է «Խաղաղության մարտիկ» համաբանակային մրցույթի նախնական փուլը:
ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ենթակա զորամասերի զինծառայողներն իրենց մասնագիտական հմտություններն ու ունակություններն են ցուցադրել մրցույթի ծրագրով նախատեսված մի շարք վարժաձևերից: Լավագույն արդյունքներ արձանագրած զինծառայողները զորամիավորման հավաքական թիմի կազմում կմասնակցեն համաբանակային մրցույթի եզրափակիչ փուլին:
.jpg)




























