Կապի ստորաբաժանումների զինծառայողների գործնական մասնագիտական հմտությունները զարգացնելու նպատակով մարտի 17-ին 2-րդ զորամիավորման զորամասերից մեկում անցկացվել են վարժանքներ:

ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ բացազատվել են ուսումնական կետեր, ստուգվել են կապի համակարգի արդյունավետությունն ու կայունությունը: Զինծառայողները հրահանգավորվել են հետագա աշխատանքների կազմակերպման և առկա թերությունների վերացման ուղղությամբ: