Սաստիկ բքի և անբավարար տեսանելիության պատճառով Գյումրի-Աշոցք ավտոճանապարհին կան կուտակված մեքենաներ։

Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ անվտանգության նկատառումներից ելնելով և կուտակված մեքենաները հեռացնելու նպատակով՝ ճանապարհը շարունակում է փակ մնալ։

«Հորդորում ենք չերթևեկել վերոնշյալ ուղղությամբ և խստորեն հետևել ոստիկանության և կապալառու կազմակերպության աշխատակիցների ցուցումներին ։

Նշենք, որ հանրապետության ողջ տարածքում ավտոճանապարհներին վերահսկողություն են իրականացնում «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի աշխատակիցները՝ անձամբ հետևելով աշխատանքների ընթացքին։

Թերություններ հայտնաբերելու դեպքում տրվում են համապատասխան ցուցումներ տվյալ տարածաշրջանը սպասարկող կապալառու կազմակերպության աշխատակիցներին:

Վարորդներին ևս մեկ անգամ հորդորում ենք լինել ուշադիր, զգոնություն ցուցաբերել, խստագույնս պահպանել երթևեկության կանոնները , երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով»,-ասված է հաղորդագրության մեջ: