Հաճախորդի միջազգային օրը նոր է սկսում հայտնի դառնալ աշխարհում։ Առաջին անգամ այն նշվել է 2010թ․ մարտի 19-ին։

Ամենատարբեր ոլորտներում ապրանքներ եւ ծառայություններ արտադրողների համար այս տոնի նպատակը նոր հաճախորդների գրավումն է եւ մշտական հաճախորդների խրախուսումը։ Այս օրը բիզնես ունեցողները ամբողջ աշխարհում հնարավորություն ունեն շնորհակալություն հայտնել իրենց սպառողներին համագործակցության համար։ Թե ինչպես դա անել, յուրաքանչյուրն ինքն է որոշում։ Դա կարող է լինել հուշանվերների, փոքրիկ նվերների, զեղչերի կամ ակցիաների ու տոնական միջոցառումների անցկացման տեսքով։

Տոնի նախաձեռնողները Ռուսաստանի եւ Լիտվայի գործարարներն են։ Այս գործունեությունը շատ արագ տարածվել է ամբողջ աշխարհում։ Այն սատարել են տասնյակ խոշոր եւ մանր ընկերություններ, տարբեր մակարդակների գործարարներ եւ Եվրոպայում ու Ամերիկայում առեւտրի կենտրոններ։