Մարտի 18-ին, ժամը 17:40-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Աղյուսագործների 2-րդ փողոցի տներից մեկում: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ի լրատվության ծառայությունից։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:52-ին, մարվել՝ 17:59-ին: Տան հյուրասենյակում այրվել են բազկաթոռը, բազմոցը (մասամբ) եւ լամինատ (1 քմ):




























