Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հասել է 199-ի: Վերջին մեկ օրում գրանցվել է վարակման նոր 52 դեպք, հաղորդում է ՌԲԿ-ը՝ հղում անելով կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբի հաղորդագրությանը:

Մարտի 19-ի դրությամբ Ռուսաստանում գրանցվել է վարակման 199 դեպք, նրանցից 188-ը Ռուսաստանի քաղաքացիներ են, 11-ը՝ օտարերկրացիներ: