Gmoji Armenia թիմն ուրախ է տեղեկացնել, որ հատուկ այս օրերի համար հավելվածում ավելացվել է առաքման «Մնա տանը» բաժինը, որտեղից օգտատերերը կկարողանան իրենց համար հեռահար գնել կամ իրենց հարազատներին ու ընկերներին ուղարկել զանազան ապրանքներ ու ծառայություններ, որոնք կառաքվեն հասցեատիրոջը:   

Բաժնում առկա է 50-ից ավել ապրանք, ներառյալ՝ արագ սնունդը, խաղալիքները, երեխաների ժամանցը հետաքրքիր կազմակերպելու համար նախատեսված ապրանքները, ծննդյան և այլ առիթների համար նախատեսված յուրահատուկ նվերները, ծաղիկները, քաղցրավենիքը,  նաև կենդանիների սնունդը: 

Գաղափարն ուղղված է հիմնականում տնից աշխատողներին սատարելուն։  Ինչպես նշեց Gmoji Armenia–ի տնօրեն Լևոն Ֆրանգուլյանը, ընկերության ամբողջ թիմն աշխատում է տնից, իսկ հայաստանյան շուկայում աշխատակիցների հեռահար խրախուսման հարմար գործիք դեռևս չկա, այդ պատճառով ընկերությունը որոշել է իր աշխատակիցներին պարբերաբար ուշադրության նշաններ՝ փոքր կոմպլիմենտներ ուղարկել սուրճի, խմորեղենի և այլնի տեսքով:

«Մենք կարծում ենք, որ մեր փորձը կարող են կիրառել նաև այլ ընկերությունները»,- նշեց տնօրենը:

«Այս գաղափարը կարող է նաև այլ կիրառություններ ունենալ՝օրինակ՝ շատ հարմար է խրախուսել բժիշկներին, կարանտինում գտնվող և ինքնամեկուսացված մեր հարազատներին և բնակչության այլ զանգվածներին:

Այս ծրագրով մենք փորձում ենք նաև սատարել բոլոր այն բիզնեսներին, որոնք տուժում են կորոնավիրուսի հետևանքով անգործության պատճառով: Դրանք են ռեստորանները, խանութները, սրճարանները և այլն:

Մենք փորձելու ենք ավելացնել առաքմամբ նվերների տեսականին, որպեսզի հիմնարկները կարողանան խրախուսել իրենց աշխատակիցներին՝ օգտագործելով նորարար IT գործիքներ:

Պատրաստ ենք աշխատել բոլորի հետ։ Մոտ օրերս էլ հաճելիորեն կզարմացնենք մեր օգտատերերին»,– ասաց նա:

Հավելվածը կարող եք բեռնել հետևյալ հղմամբ, հարցերի կամ մանրամասների համար կարող եք զանգահարել շուրջօրյա զանգերի կենտրոն՝ 012 80 80 80 հեռախոսահամարով կամ այցելեք: