Զորքերի մարտական պատրաստության եւ պատրաստականության ստուգման նպատակով 2-րդ զորամիավորման զորամասերում անցկացվել են տեսչական ստուգումներ:
ՊՆ-ից NEWS.am_ին հայտնում են, որ ստորաբաժանումները դուրս են բերվել նախորոշման շրջաններ, բացազատվել են դաշտային հրամանատարական կետեր, ստուգվել են անձնակազմի զենք-զինամթերքը, մարտական տեխնիկան, տրվել անվտանգության կանոնների պահպանման հրահանգներ:




























