Ապրիլի 24-ին  Alitalia  ավիաընկերության AZ 329 չվերթի ուղեւորներից մեկը փորձել է զավթել Փարիզից Հռոմ թռչող օդանավը…

Հանցագործը, ով  նախանկան տվյալներով Ղազախստանի քաղաքացի է,  հարձակվել է ուղեկցորդուհու վրա` սպառնալով եղունգի սղոցիկով: Նա պահանջել է, որ օդաչուն փոխի ուղղությունը եւ ուղեւորվի Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլի, գրում է  Gazeta.ru-ն:

Սակայն հանցագործն անմիջապես վնասազերծվել է անձնակազմի եւ ուղեւորների կողմից:  Օդանավը, որում գտնվել է 131մարդ, հաջող վայրէջք է կատարել Հռոմի մերձակա Ֆյումիչինո օդանավակայանում: Բռնության ենթարկված ուղեկցորդուհին տեղափոխվել է հիվանդանոց` հոգեբանական վիճակի գնահատման համար:

Հանացագործը ձերբակալվել է, այլ մանրամասներ չեն հաղորդվում: