Պեկինում այսօր` ապրիլի 25-ին գիշերը խոշոր հրդեհ է տեղի ունեցել: Այրվել է Պեկինի հարավային շրջանում 4-հարկանի շենքը:
Հրդեհի հետեւանքով, զոհվել է 17, վիրավորվել` 24 մարդ, ավելի քան 30 մարդ տարհանվել է վառվող շենքից, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
Հրդեհը մարելու գործին մասնակցել են 200 հրշեջներ, զինվորականներ եւ շտապօգնության բժիշկներ: Հրդեհը մարվել է մեկ ժամվա ընթացքում:
Դեպքի հետ կապված հետաքննություն է սկսվել:




























