Վրաստանի իշխանությունները պատրաստվում են ստանալ ազգային խոհանոցի դասական ուտեստներից մեկի` խաչապուրիի միջազգային արտոնագիր:

Վրացական կառավարության ծրագրերի մեջ է մտնում արտոնագրերի ստացումը Արեւմտյան Եվրոպայում եւ Միացյալ նահանգներում: Խաչապուրին պատենտավորելու միջոցով Վրաստանը ցանկանում է սկսել լիցենզավորված վաճառքը արտերկրում:

Խաչապուրին ունի իր համարժեքը իտալական խոհանոցում, որ կոչվում է կալցոնե: Սակայն խաչապուրին ավելի բարակ է եւ մեծ չափերով: Վերջին շրջանում աշխարհի տարբեր երկրներում միս եւ սունկ են ավելացնում խաչապուրիին, Վրաստանում ցավագին են ընդունում այս նոու-հաուն: