Տատիկ–պապիկները թող այս օրերին առավել զգուշավոր լինեն, երբեմն դեպքեր ենք հանդիպում, երբ մեր պապիկները բակում, զրուցարաններում են 5, 6, 7 հոգով, չգիտես ինչու իջել են բակ եւ շփվում են, միասին խաղում են, ժամանկ են անցկացնում։ Սա ոչ մի կերպ հարցի լուծում չի կարող լինել, որովհետեւ նրանց կողմից նման վարվելակերպը կարող է վտանգել իրենց իսկ առողջությունը։ Այս մասին այսօր՝ մարտի 30–ին, ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը։

Նրա խոսքով՝ տարեցների խնամակալները, երեխաները պետք է ավելի խիստ հսկողություն սահմանեն. «Ուզում եմ կոչով դիմել մեր տարեցներին խնամող իրենց երեխաներին, հարազատներին, որպեսզի շատ մեծ ուշադրություն դարձնեն հատկապես մեր տատիկներին եւ պապիկներին եւ թույլ չտալ նրանց իջնել բակ, շփվել իրենց ընկերների եւ հարեւանների հետ»։