Կոնգոյի արեւելյան մասում գտնվող Կիվու կղզում լաստանավ է խորտակվել: Տասնայկ մարդիկ համարվում են անհետ կորած:

Ընդհանուր առմամբ նավի վրա եղել է մոտ100 մարդ: Բուկավու քաղաքում գտնվող Միջազգային կարմիր խաչի կոմիտեի տվյալներով` նավաբեկության ընթացում  11 ուղեւոր է ողջ մնացել, գրում է Utro.ru-ն:

Ներկայումս իրականցվում են փրկարարական  եւ որոնողական աշխատանքներ: Առայժմ հայտնաբերվել է միայն 38 մարմին: