Փողի արժեքը վերջին 50 տարում արժեզրկվել է 94 տոկոսով: Հետազոտողները պարզել են, որ եթե գները շարունակեն նույն տեմպով աճել, ապա 2060 թվականին գարեջրի մեկ պինտի գինը կարող է հասնել 8 ֆունտի ստերլինգի:

Մանրածախ գների 18 անգամ բարձրացումը նշանակում է, որ այսօր 1796 ֆունտի գնողունակությունը հավասար է 1960 թվականի 100 ֆունտի գնողունակությանը, գրում է Guardian-ը:

Փողի արժեզրկումն ազդում է կենցաղային ապրանքների ու սննդի գների վրա: Գարեջրի գինը 0,11 ֆունտից դարձել է 2,94 ֆունտ, կաթի մեկ պինտի գինը 1960-ին կազմում էր 0,03 ֆունտ, իսկ այժմ այն 0,44 ֆունտ է:

BM Savings-ի հետազոտության արդյունքում պարզվել է, որ հաջորդ 50 տրում փողը կարժեզրկվի 63 տոկոսով, ինչը նշանակում է, որ հացը 1,2 ֆունտից 2060-ին կդառնա 3,23 ֆունտ: