Հայաստանում քաղաքական գործընթացները վերջին ժամանակներս բավական հանգիստ հունով են ընթանում, իշխանությունները ձգտում են չճնշել, ընդդիմությունը՝ չհակառակվել։ Ապրիլի 26-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նման տեսակետ հայտնեց ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը։
Նրա խոսքով, Հայաստանում արտահերթ ընտրությունների նախապայմաններ չկան։
Խոսելով ընդդիմության պահանջների մասին՝ Զոհրաբյանն ընդգծեց, որ Հայաստանի իշխանություններն առանց որեւէ վերջնագրի ժողովրդավարական բարեփոխումներ են իրականացնում, ուղղակի ընդդիմությունը դա ծառայեցնում է իր նպատակներին, որպեսզի հայտարարի, որ երկրի իշխանությունը կատարում է իր պահանջները։
Անդրադառնալով ընդդիմության հանրահավաքների ժամանակ հասարակական կարգի հնարավոր խաթարմանը՝ Զոհրաբյանը նկատեց, որ նման դեպքերում կսկսեն գործել օրենքը եւ իրավապահ մարմինները։




























