Քուվեյթի առողջապահության նախարարությունը հայտարարել է երկրում կորոնավիրուսից առաջին մահվան դեպքի մասին, գրում է KUNA լրատվական գործակալությունը:

Հաղորդվում է, որ մահացել է Հնդկաստանի 46-ամյա մի քաղաքացի:

Երկրում կորոնավիրուսով վարակվել է 479 մարդ:

2019 թվականի դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Ուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդության հարուցիչը նոր տեսակի կորոնավիրուսն է, որին տրվել է COVID-19 պաշտոնական անունը: Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) նոր տեսակի կորոնավիրուսը պանդեմիա էր ճանաչել: