Նովոկուզնեցկում զույգն իր նորածին որդուն անվանել է կորոնավիրուսի պատվին՝ Քովիդ: Այս մասին լրագրողներին պատմել են երեխայի ծնողները, հաղորդում է URA.ru-ն: 

Իրենց ընտրությունը զույգը բացատրել է նրանով, որ Քովիդ անունն ավելի վաղ եւս եղել է: Ավելին, նրանց կարծիքով, այն օրիգինալ է եւ հզոր էներգետիկա ունի:

«Անունը հնչեղ է եւ օրիգինալ: Վասյա չէ, Սանյա չէ, Տոլյա կամ Կոլյա չէ: Ոչ մեկի հետ չես շփոթի»,- ասել է երեխայի հայրը:

Նրա կարծիքով՝ երեխան հզոր ուժ եւ բնավորություն կունենա: Զույգը վստահ է, որ Քովիդ անունը նրան կյանքում հաջողություն կբերի: