Խարդախության մասին Optima Development ընկերության սեփականատեր Ալբերտ Խուդոյանի դեմ քրեական գործը փոխանցվել է ՌԴ ՔԿ: Նա մեղադրվում է 10 մլն դոլարի խարդախության մեջ, որն առգրավվել է ՆԳՆ քննչական դեպարտամենտից եւ գլխավոր դատախազի տեղակալ Վիկտոր Գրինի կողմից փոխանցվել ՌԴ Քննչական կոմիտե, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
ՏԱՍՍ-ին փաստաբան Ալեքսանդր Զաբեյդան հայտնել է, որ գործարարի տնային կալանքի երկարաձգման մասին միջնորդել են ՔԿ քննիչները: «Գրինը գործը փոխանցել է ՔԿ: Դրանից հետո քննիչները միջնորդություն են ներկայացրել Խուդոյանի կալանքը երկարաձգելու մասին»,- ասել է նա:
Անցած շաբաթ պաշտոնական լիազորությունները չարաշահելու մեղադրանքով ձերբակալվել էին ՆԳՆ քննչական դեպարտամենտի պետի 2 տեղակալներ՝ Ալեքսանդր Բիրյուկովն ու Ալեքսանդր Կրակովսկին, ինչպես նաեւ հատուկ կարեւորության գործերի հարցով քննիչ Ալեքսանդր Բրյանցեւը: Նրանք մեղադրանքը չեն ընդունում:
Ապրիլի 3-ին Մոսկվայի Բասմանի դատարանը մինչեւ հունիսի 1-ը ձերբակալել է ֆիգուրանտներին, որոնք մեղադրվում են ՌԴ ՔՕ 285-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնական լիազորությունների չարաշահում անձի կողմից, որը պետական պաշտոն է զբաղեցնում): Քննության տվյալներով՝ Կրակովսկին եւ Բիրյուկովը մոլորության մեջ են մտցրել ՌԴ ՆԳՆ ղեկավարի տեղակալ Ալեքսանդր Ռոմանովին եւ աջակցել Խուդոյանին քննչական մեկուսարանից տնային կալանքի փոխադրմանը: Դրա համար գործարարի դեմ գործը փոխանցվել է բարձրագույն քննչական մարմին: Զաբեյդան պնդում է, որ իր պաշտպանյալի եւ ոստիկանների միջեւ համաձայնություն չի եղել: Նրա խոսքով՝ ավելի վաղ քննության գործողությունների բողոքներն ուղարկվել են ՆԳՆ քննչական դեպարտամենտի պետ Ալեքսանդր Ռոմանովին, այդ ժամանակ գլխավոր դատախազ Յուրի Չայկային եւ ՔԿ ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինին:



























