Նյու-Յորքի NYMEХ բորսայում հունիսյան ֆյուչերսների գինը ամերիկյան թեթեւ նավթի համար նվազել է 0,07 դոլարով: Այդ կերպ նավթի գինը կազմել է 112,21 դոլար բարելի համար, գրում է Gazeta.ru-ն:

Լոնդոնի ICE բորսայում Brent մակնիշի նավթի արժեքն աճել է 0,48 դոլարով` կազմելով 124,14 դոլար բարելի համար: