Առնվազն 10 մարդ է զոհվել ամերիկյան Արկանզաս նահանգում մոլեգնող փոթորիկների, հորդառատ անձրեւների պատճառով:

Ավելի վաղ ոստիկանությունը խոսում էր 5 զոհի մասին, հաղորդում է BBC-ն:

Վեց մարդ զոհվել է Մեդիսոն եւ Վաշինգտոն շրջաններում, եւս 4-ը` նահանգի կենտրոնական մասում:

Պտտահողմի արդյունքում առանց էլեկտրականության են մնացել նահանգի 60 հազար բնակիչներ: CNN-ի տվյալներով, փոթորիկը լուրջ ավերածություններ է գործել Լիթլ-Ռոք քաղաքի ռազմակայանում: Նահանգապետ արտակարգ դրություն է մտցրել: