ԼՂՀ տնտեսական աճը 2010 թ. կազմել է 5,5 տոկոս։ Այդ մասին հայտարարել է ԼՂՀ ֆինանսների նախարար Սպարտակ Թեւոսյանը՝ ԼՂՀ կառավարության նիստում ներկայացնելով 2010 թ. բյուջեի կատարման հաշվետվությունը։
Նշենք, որ ԼՂՀ տնտեսական աճի տեմպն ավելի բարձր է, քան Ադրբեջանում (5 տոկոս) եւ Հայաստանում (2,6 տոկոս)։
ԼՂՀ համախառն ներքին արդյունքը 2010 թ. կազմել է 218 մլրդ դրամ (մոտ 600 մլն դոլար)։ Բյուջեի սեփական եկամուտները 23,8 մլրդ դրամ է (մոտ 65 մլն դոլար), ծախսերը՝ 62,1 մլրդ դրամ (մոտ 170 մլն դոլար)։





























