Հինգշաբթի ԱՄՆ-ը համաձայնվել է կրճատել նավթի արդյունահանումն օրական 250 000 բարելով նավթարդյունահանման հավելյալ կրճատման պայմանավորվածության շրջանակում, որպեսզի օգնի Մեքսիկային իր ներդրումն ունենալ գլոբալ կրճատման մեջ, հայտարարել է Մեքսիկայի նախագահ Մանուել Լոպես Օբրադորը, հաղորդում է Reuters-ը:

Օբրադորը հայտնել է մամուլի ասուլիսի ժամանակ, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոսել է իր հետ հինգշաբթի՝ նախքան Մեխիկոյի հայտարարությունը, որ նավթի արդյունահանումը կկրճատի օրական մինչեւ 100 000 բարելով:

«Նախագահ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը պարտավորվել է կրճատել (նավթի արդյունահանտումը) 250 հազար բարելով, բացի այդ, նրանք պատրաստվում են անել դա Մեքսիկայի համար, փոխհատուցման համար»,-գործակալությունը մեջբերել է Մեքսիկայի նախագահի խոսքերը: