Ֆլորիդայում 42-ամյա կնոջ նկատմամբ մեղադրանք է առաջադրվել փոստով պլաստիկից ձվեր ուղարկելու համար, որոնց ներսում եղել են պոռնոգրաֆիկ բնույթի նկարներ, գրում է Daily Mail. -ը:
Շերիֆ Ֆլագլերի գրասենյակից հայտնել են, որ ձվերի մասին հաղորդագրությունները ստացվել են ապրիլի 5-ին:
Քննիչները տեղեկատվություն էին ստացել կասկածյալի ավտոմեքենայի մասին եւ կանգնեցրել էին այն չորեքշաբթի երեկոյան: Որից հետո ոստիկանները բերման էին ենթարկել 42-ամյա Աբրիլ Սեսթոնիին:
Կինը հայտարարել էր իրավապահներին, որ ուղարկել էր պոռնոգրաֆիկ «միջուկով» զատկի ձվերը «ուսուցողական նպատակով»
Ավտոմեքենայի սրահում նրանք հայտնաբերել էին պայուսակ՝ ամբողջովին լցված պոռնագրաֆիկ նյութերով:
Սեսթոնիին առաջադրվել է 11 մեղադրանք, այդ թվում՝ անպարկեշտ բնույթի նյութեր տարածելու, ժամկետանց լիցենզիայով մեքենա վարելու, կորոնավիրուսի պանդեմիայի ժամանակ ուղեւորությունները սահմանափակելու մասին որոշումը խախտելու համար:





























